Վան ակումբը ստեղծվել է 2019 թ. մայիսի 21-ին ռուսաստանցի հայ գործարար Օլեգ Ղուկասովի կողմից։
Առաջին պաշտոնական հանդիպումը կայացել է Հայաստանի առաջին լիգայի 19/20 առաջնությունում,որի շրջանակներում օգոստոսի 13-ին Չարենցավանի քաղաքային մարզադաշտում ընդունել է <<Լոկոմոտիվ>> ակումբին։
Թիմի Նախագահն է` Սերգեյ Ղուկասովը։
Առաջին սպորտային տնօրեն` Սևադա Արզումանյան։
Առաջին գլխավոր մարզիչ` Կարեն Բարսեղյան
Թիմի պատմության լավագույն ռմբարկու` Վիլֆրեդ Էզա 55 խաղ, 40 գոլ։
Թիմը խաղերն անց է կացնում Չարենցավանի քաղաքային մարզադաշտում (5000 նստատեղ):
Ակումբի տարբերանշանը վահանաձև է,մեջտեղում հավասարաչափ կիսված մուգ կարմիր և կապույտ գույների վրա երկու դեմ առ դեմ ոսկեգույն առյուծ, ներքևում` թիմի ստեղծման տարեթիվն է և ֆուտբոլի գնդակ։